Հայաստանը՝ նախընտրելի երկիր ռուսների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերֆաքսը» հոդված է հրապարակել, որում ներկայացնում է, թե որ երկրներն են նախընտրում մեկնել ռուսաստանցիները՝ այս շրջանում: Ըստ այդմ, Հայաստանը ռուսաստանցիների համար նախընտրելի երկրներից է: Մարտի կեսերին Մոսկվայից դուրս մեկնելու համար դեպի Թուրքիա ամրագրվել է ընդհանուր արժեքով 38,5 հազար ռուբլու, իսկ դեպի Հայաստան՝ 27,1 հազար ռուբլու տոմսեր։

Մյուս ուղղությունները Կենտրոնական Ասիայի երկրներն են՝ Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Այդ երկրներ մեկնելու համար ամրագրված տոմսերը համեմատաբար քիչ են՝ 15 հազարից մինչև 21,5 հազար ռուբլի։

Տվյալները վերաբերում են մարտի 10-16-ը տոմսերի որոնմանն ու ամրագրմանը, որոնց թռիչքները նախատեսված են առաջիկա չորս շաբաթների ընթացքում։




Լրահոս