
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե նրանք չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Ակումբի շատ խաղացողների պայմանագրերում այդպիսի կետ կա, հայտնում է The Athletic-ը։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ կարող են պայմանավորվել ավելի փոքր կրճատման շուրջ:
Ֆուտբոլիստների մի մասի համար աշխատավարձը չի փոխվի, եթե նրանք դուրս չգան Չեմպիոնների լիգա։ Նման կետ ունեցողների թվում է կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ամառ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը շաբաթական 480 հազար ֆունտից կնվազի 360-ի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվի ԱՊԼ-ի թոփ քառյակում։