
Վերահսկիչ
պալատի նախագահ
Իշխան Զաքարյանը
երեկ անցկացրել
է աշխատանքային
խորհրդակցություն: Պալատի
նախագահին ներկայացվել
է հանրապետության մարզերի և մայրաքաղաքի
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում իրականացվող
վերահսկողության ընթացքի
վերաբերյալ տեղեկություններ: Հանձնաժողովների նախագահները զեկուցել
են Արարատի
և Գեղարքունիքի
մարզերի և մայրաքաղաքի Աջափնյակ,
Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա համայնքների
սոցիալական ծառայություններում կատարված ստուգումների արդյունքները:
Պալատի
լրատվական ծառայության
հաղորդմամբ, Իշխան
Զաքարյանը հանձնարարել
է աշխատանքները
շարունակել նույն
տեմպով և մինչև տարեվերջ
ամփոփել մայրաքաղաքի
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 50 տոկոսի
արդյունքները, ինչպես
նաև` Գեղարքունիքի,
Արարատի և Կոտայքի մարզերն
ամբողջությամբ: