«Օրս շատ սիրուն է անցել, ստացել եմ անթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ, եւ շատ շնորհակալ եմ, որ իմ կողքին ունեմ նման մադկանց: Անկեղծ ասած, ինձ համար դժվար է Ամերիկայում հարմարվել ժամանակային տարբերությանը, եւ փորձեցի առաջինը ես ինքս ինձ ուրախացնել: Պատրաստեցի ինձ համար գեղեցիկ, փոքրիկ սեղան՝ մոմ վառեցի երազանք պահեցի եւ ինքս ինձ շնորհավորեցի»,-Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցւոմ ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսիյանը:
Նշենք, որ դերասանուհին մարտի 16-ին հայրենիքից հեռու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշել է ծննդյան 34-ամյակը: Նաիրան ասաց, որ տարեդարձը նշել է մի քանի օր հետո ընկերների հետ:
Դուք Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Նայում եմ իմ կյանքի ընթացքին վայրէջքներին եւ վերելքներին, իմ կյանքի ընթացքին, երբ տեսնում եմ մարդկանց ջերմությունն իմ հանդեպ, հասկանում եմ, որ այո՛, ես երջանիկ եմ, որ սիրված եմ»:
Անդրադառնալով կյանքի մարտահրավերներին՝ Նաիրան նշում է, որ երբեք չի մտածել, որ կյանքն իրեն մարտահրավերներ է նետում:
«Ես միշտ ասել եմ՝ Աստված տալիս է ճանապարհ, եւ ընտրողը դու ես: Դա օգնում է, որ հաղթանակած դուրս գամ, քանի որ շատերի համար այն ամեն, ինչը ես անում եմ, սարսափելի բարդ է, իսկ ինձ համար դա ամենահեշտն է ստացվում»,-ընդգծում է նա:
Եվ զրույցի վերջում Նաիրան պատասխանել է մեր ավանդական դարձած հարցին:
Նաիրա՛, եթե այսօրը լիներ ձեր կյանքի վերջն օրը ի՞նչ կանեիք. «Հարցը կարդալուց արդեն մարմնովս սարսուռ անցավ, քանի որ սարսափելի վախենում եմ: Ժամանակն իմ միակ թշնամին է, եւ Աստված չանի՝ գա այն օրը, որ ես գիտակցեմ, որ սա իմ վերջին օրն է: Երեւի վախից արդեն կմահանայի»:
Լիդա Եղիազարյան