ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թովմասյանի ահազանգի դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս հայտնեց. «Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի արդյունքում վերջինս ստացել է ձեռքի փակ կոտրվածք։

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետև խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։
Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից»։
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց այս գործով, ինչու է ոստիկանությունն առհասարակ քաղաքացու ձեռքը կոտրել:
Ավելի ուշ ոստիկանապետի տեղակալն ասաց, որ միջադեպով ծառայողական քննություն է ընթանում:
Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս