Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին սպառողական ապրանքների 7.7, սննդամթերքի 11.5 տոկոս գնաճ է արձանագրվել։ Թանկացել են նաև էլեկտրաէներգիան և ջուրը, ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա։ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը վստահեցնում են՝ թանկացումներն իրենց կառավարման հետ որևէ կապ չունեն։ Այդպես նաև 2018-ին՝ ՀՀԿ-ականերն էին ասում, երբ թանկացման դեմ բողոքում էր «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Այսօր սակայն ո՛չ Փաշինյանին, ՛ոչ էլ մեկ այլ պաշտոնյայի մարդիկ հարցեր չեն տալիս, փողոց նույնպես դուրս չեն գալիս, ըստ երևույթին նրանց համար Փաշինյանի՝ տարիներ առաջ արած համեմատությունը, թե «խոզի միսը սխտորով փոխարինեք» խիստ ընդունելի է:
Իշխանավորների՝ իրար հակասող ու մեկը մյուսից զավեշտալի պատասխաններն, իհարկե, նոր չեն մեզ համար, բայց «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին այս աստիճան մոլորեցնել չի՛ կարելի: Նորից ընդդիմադիր Փաշինյանի շուրթերով ասած՝ թանկացումների շահառուները քաղաքացիներն են, ու քանի դեռ նրանք հանդուրժում են ամենօրյա թանկացումները, ապա դրանք շարունակվելու են երկրաչափական պրոգրեսիայով:
Մանրամասները՝ տեսանյութում: