ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի հրամանագրում։