2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն վերջինիս՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:
Եվ ահա նկատենք, որ հետաքննական ու նախաքննական մարմինները հիմնականում քրեական գործեր են հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի՝ կնոջ ու երեխաների նկատմամբ ծանր վիրավորանք հասցնելու մասով, մինչդեռ հասարակ քաղաքացիների մասով մի քանի գործ կա հարուցված: ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցինք՝ միայն վարչապետի ընտանիքն է վիրավորվում, թե ոստիկանությունը ՀՀ վարչապետի եւ նրա ընտանիքի շահն է միայն սպասարկում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան