ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է փոփոխություններ կատարել բարեկամական խմբերի եւ վեհաժողովների կազմերում: Մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում, Աղվան Վարդանյանին կփոխարինի Մխիթար Զաքարյանը:
Իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Աննա Գրիգորյանին կփոխարինի Վահե Հակոբյանը:
Փոփոխություններ կլինեն նաեւ բարեկամական խմբերում: Հայաստան-Իրան բարեկամական խմբում Աննա Գրիգորյանին կփոխարինի «Մխիթար Զաքարյանը, Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբում Վահե Հակոբյանին կփոխարինի «Մխիթար Զաքարյանը:Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբում Քրիստինե Վարդանյանին կփոխարինի Աննա Գրիգորյանը: Իսկ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբում Աննա Գրիգորյանին կփոխարինի Քրիստինե Վարդանյանը:
Ն.Հ.