Նախարարները կգան Ազգային ժողով. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում շարունակվում է քննարկվել Կառավարության ծրագրի՝ 2021  թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցը: Յուրաքանչյուր անգամ մշտական հանձնաժողովներ են գալիս կառավարության անդամները, ներկայացնում իրենց կառույցի կատարած աշխատանքները, ապա պատասխանում պատգամավորների հարցերին:

Երկուշաբթի օրը նիստ է գումարելու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստին ներկա են գտնվելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նույն օրը Արարատ Միրզոյանը կմասնակցի նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին՝ կրկին նույն զեկույցը ներկայացնելու համար:

Իսկ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության կատարողականը կներկայացնի ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում էլ իր զեկույցը կներկայացնի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս