Բելգիայի մաքսային մարմինները Անտվերպենի և Զեբրուգի նավահանգիստներում արգելափակել են մոտ 1500 բեռնարկղերի առաքումը Ռուսաստան՝ դրանք կապելով ստուգումների հետ։ Այս մասին այսօր հայտնել է De Standaard թերթը։
«Այդ բեռնարկղերը կարող են բաց թողնվել միայն այն դեպքում, եթե շահագրգիռ ընկերությունները ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դրանք չեն ենթարկվել եվրոպական պատժամիջոցների»,- ասել է տեղական մաքսատան պետ Քրիստիան Վանդերվենը։
Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից ի վեր բելգիական մաքսատանն արդեն ստուգել է ավելի քան 10 հազար կոնտեյներ։