Ժամանակ՝ երկիրը լքելու համար. ռուս դիվանագետներն արտաքսվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի իշխանությունները երկրից արտաքսում են Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի «իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին հակասող գործունեության» և Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։

Մերձբալթյան երկրների շարքում նման որոշում է կայացրել նաեւ Էստոնիան: Այդ երկիրն անցանկալի անձ է ճանաչել ՌԴ դեսպանատան դիվանագիտական ​​կարգավիճակ ունեցող երեք աշխատակցի։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք «ուղղակի և ակտիվ մասնակցություն են ունեցել Էստոնիայի անվտանգությունը խաթարելու և Ռուսաստանի քարոզչություն տարածելու գործում»։ Դիվանագետները պետք է լքեն երկրները 72 ժամվա ընթացքում։

Լիտվան իր հերթին կարտաքսի ՌԴ դեսպանատան չորս աշխատակցի։ Վիլնյուսը ռուսներին 5 օր է տվել երկիրը լքելու համար։




Լրահոս