
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ քննարկել ռուսական զինուժի «հատուկ գործողությունները» Ուկրաինայում:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի տարբերություն խորհրդի նախորդ նիստերի` այսօրվա հեռավար նիստը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել։
«Հանդիպմանը քննարկվել է ներկա միջազգային իրադրությունը։ Նախագահը մանրամասնորեն տեղեկացրել է մասնակիցներին իր բազմաթիվ միջազգային հեռախոսազանգերի մասին»,- փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը։