
ԱՄՆ ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Ռեյթեր գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ ի դիվանագիտական շրջանակների սեփական աղբյուրներին, հայտնում է, որ նախանշված է Քլինթոնի հանդիպումները Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և բարձրաստիճան այլ ղեկավարների հետ: Ամերիկացի անանուն դիվանագետը նշել է, որ այս այցով ԱՄՆ ը ցանկանում է ցույց տալ իր աջակցությունը երկրի կառավարությանը: