Եվրասիական տնտեսական միությունը սկսել է «միասնական ռուբլու տարածքի» ձևավորումը: Այս մասին երեկ հայտարարել է Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը: Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները պայմանավորվել են փուլային կերպով անցնել հաշվարկի այդ արժույթով:
Նա ընդգծել է, թե նախկինում գործարքները կատարվում էին այլ երկրների արժույթով, սակայն հիմա որոշել են օգտագործել ազգային արժույթը: Եվ դա էլ ենթադրում է «միացյալ ռուբլու տարածության» ձևավորում:
«Շատ կարեւոր հարց է, որը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ռուբլով փոխադարձ հաշվարկները։ Այսինքն՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով՝ ամրագրված միութենական պայմանագրով, համապատասխանաբար, մտնում են համապատասխան երկրների բյուջեներ։ Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթի կիրառմամբ։ Ներկա դրությամբ մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթով հաշվարկներին»,- Ռեշետնիկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Սակայն այս հայտարարությունից մի քանի ժամ անց, Ղազախստանի կառավարությունը բացատրություն է հրապարակել, որում ասվում է, որ ԵԱՏՄ համաձայնագիրն այլ կանոնակարգեր է սահմանում: Ղազախստանի կառավարության տեղեկատվության համաձայն, այդ երկրում, Հայաստանում եւ Ղրղզստանում գործարքները կշարունակվեն իրականացվել դոլարով: Իր հերթին, Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիթ Սուլթանովը հայտարարել է, որ «խոսքը ոչ մի ռուբլու գոտու մասին չէ»։ Նրա խոսքով, հարցը վերաբերում էր այն փաստին, թե «ինչպես գտնել մեխանիզմներ՝ մեր երկրների միջեւ տուրքը բաժանելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.