ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները կարող են ամենաքիչը տևել մի քանի շաբաթ, սակայն կան նախադրյալներ, որ Մոսկվայի դիրքորոշումն ավելի ադեկվատ է դարձել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը մասնակցում է խաղաղ բանակցությունների:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում առանցքային հարցերն իրենց մեջ ներառում են անվտանգության երաշխիքներ, կրակի դադարեցում, ռուսական զորքերի դուրս բերում եւ վիճելի տարածքների շուրջ քաղաքական դիրքորոշում:

Նկատենք, որ փետրվարի 24-ից մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում: Այդ օրվանից տարբեր երկրների ղեկավարներ փորձել են բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրինակ, այս տարվա ընթացքում արդեն 15-րդ հեռախոսազրույցն են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը կրկին խոսել է «հատուկ գործողության» նպատակների, խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու, ուկրաինական «ազգայնականների եւ ուժայինների ռազմական հանցագործությունների» մասին։

Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տևել է մեկ ժամ 10 րոպե (սա համեմատաբար կարճ է. նախորդները տեւել են մինչև երկու ժամ): Մակրոնը «խիստ մտահոգություն» է հայտնել Մարիուպոլում տիրող իրավիճակի կապակցությամբ, պահանջել է վերացնել շրջափակումը եւ ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը», հայտնում է AFP-ն։ Նա նաեւ պահանջել է «անհապաղ դադարեցնել կրակը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս