ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն այս փուլում պատերազմի չի գնա, բայց կարող է տեղային դիվերսիաներ սադրել. ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիների կողմից տեղային բախումներ սադրելու հավանականությունը բավական մեծ է, ինչի մասին վկայում է հակառակորդի զինտեխնիկայի շարժը, դրանց կուտակումները կամ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը:
Ռազմական փորձագետ Վիտալի Մանգարսայանի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները պատերազմից հետո սահմանային տարբեր հատվածներում հատուկ նշանակության ստորաբաժանումներ են կազմավորել ու զորամասեր ձևավորել: Դրանք Թուրքիայում վերապատրաստում անցնելուց հետո տեսական գիտելիքները նաև գործնակնում են կիրառում հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանին:

Ինչ վերաբերում է բանակի վերակազմավորմանը, ապա ռազմական փորձագետը համաձայնում է՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Զինված ուժերը, այո, մեջքն ուղղելու կարիք ունեն, բայց նույն՝ ռեաբիլիտացիոն փուլում է նաև ադրբեջանական զորքը ու դա է պատճառը, որ Ադրբեջանը կխուսափի լայնամասշտաբ պատերազմից, բայց տարբեր ուղղություններով, օրինակ, դիվերսիոն հարձակումները չեն բացառվում:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս