Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հայ հասարակության մեծամանությունը միտված է դրական հարաբերություններ ունենալ թուրք ժողովրդի հետ, ու թեև Թուրքիան առաջիններից է ճանաչել Հայաստանի Երրորդ Հանրապետության անակախությունը, բայց Հայաստանն ու Թուրքիան մինչև օրս այդպես էլ դիվանագաիտական կապեր չեն հաստատել: 1990-ականներից սկսած՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու 3 փորձ է եղել: Հերթականը՝ չորրորդն, այժմ՝ մեր օրերում է ընթանում: Ի տարբերություն նախորդ 3 անգամների, երբ հարաբերություններ հաստատելու գործընթացը միջնորդ երկների միջոցով է ընթացել, այս անգամ Թուրքիայի պահանջով երկու երկրներն առանց միջնորդի են փորձում դիվանագիտական շփումներ հաստատել:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ նախորդ գործընթացների ժամանակ Թուրքիան շահագրգռված չի եղել Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, այս անգամ սակայն պաշտոնական Անկարան, կարծես թե, նման շահագրգռվածություն ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: