
Թերթի տեղեկություններով, նախօրեին, մինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բեռն մեկնելը, նրա աշխատասենյակում հանդիպել և առանձնազրույց են ունեցել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:Հայտնի չէ, թե ինչ են խոսել, սակայն ԱԺ աշխատակիցներն արձանագրել են, որ Ազգային ժողովից հեռանալիս Ծառուկյանի և Կարապետյանի տրամադրությունը վատ չի
եղել: Ի դեպ, նրանք,
ըստ երևույթին, չեն ցանկացել, որ իրենց շատ մարդ տենի, քանի որ նրանց նկատած և բարևած պատգամավորներին թվացել է, թե
խուսափում են անգամ բարևին պատասխանել: