
Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը GPS համակարգից անջատելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Տեղյա՞կ եք, որ այսօր Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանակում քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունը GPS համակարգից անջատելու հնարավորությունը: Կարող եմ ձեզ ասել, որ նման հարց դիտարկվում է»,- ասել է Ռոգոզինը:
Նա նշել է, սակայն, որ այս հարցում կարիք լարվելու, քանի որ սմարթֆոններում կա հասանելիություն ռուսական ГЛОНАСС համակարգին, որը նույնքան ճշգրիտ է, որքան GPS-ը: