Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն մի շարք անդառնալի հետևանքների. Ալեքսեյ Պարամոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան աշխատում է արևմտյան երկրների պատմության մեջ ամենահավակնոտ պատժամիջոցներին պատասխանելու վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱԳՆ եվրոպական առաջին վարչության տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների աննախադեպ մասշտաբների և ոչ լեգիտիմության տեսանկյունից սահմանափակող պատասխան միջոցների հարցը մշակվում է կառավարության կողմից»,- ասել է նա։

Միաժամանակ Պարամոնովը նշել է, որ խոսքը հարկադրված պատասխանի մասին է։

«Պատժամիջոցները մեր ընտրությունը չեն»,- շեշտել է նա։




Լրահոս