Մեղրիի համայնքապետարանն ահազանգում է. ցրտահարման վտանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ պայմանավորված եղանակային պայմաններով, ցրտահարման վտանգ կա: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանում:

Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ:

Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ապահովումը:




Լրահոս