
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ներկայիս նախագահ Ջո Բայդենին` Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ եւ որպես պատճառ բերոլ Ռուսաստանի միջուկային ներուժի վախը։
«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, աղետ է… Մենք պետք է դադարեցնենք այս խելագարությունը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր կողմնակիցների հանրահավաքում։ «Բայդենն ասում է. «Մենք չպետք է հարձակվենք, սա միջուկային տերություն է։ Մենք չպետք է սա անենք… Նա այնքան վախենում է, այնքան վախենում է:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։