Պատկերացնո՞ւմ եք՝ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի. Թովմասյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմանխնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների, պրն․ նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի»։




Լրահոս