
Ըստ թերթի տեղեկությունների` ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցները երեկ խուզարկություններ են սկսել “Հայկական էլեկտրացանցեր” ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում միաժամանակ: Հարկայինը ՀԷՑ տնօրենների ու հաշվապահների սենյակներից առգրավել է բոլոր համակարգիչները,
հաշվապահական փաստաթղթերն ու ընկերության թղթաբանությունը: Մինչ այդ, սակայն, ՀԷՑ իրացման գծով փոխտնօրեն Թոխունցը հասցրել է շտապ հեռագիր
ուղարկել ՀԷՑ մասնաճյուղեր` նախազգուշացնելով, որ հնարավորինս թաքցնեն փաստաթղթերը: Սա կատարվել է հարուցված քրեական գործի շրջանակներում,
քանի որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել
1,9 մլրդ դրամ հարկ: Կատարվածի վերաբերյալ կա երկու վարկած: Առաջինի համաձայն` վերջին պահին ՀԷՑ-ը հրաժարվեց իր մասնաբաժնի
20 տոկոսը վաճառելուց, քանի որ որպես գնորդ հայտնված ֆրանսիական կազմակերպությանը կասկածել էին հայ օլիգարխների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ: Այսինքն` վրեժ են լուծում: Երկրորդ` Տիգրան Սարգսյանի` ՌԴ այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀԷՑ-երի սեփականատեր ռուսական կազմակերպությունը հարկեր չի վճարում` պատճառաբանելով, թե ՀՀ-ում վնասով է աշխատում: Պուտինը կասկածներ է հայտնել,
որ գումարները մնում և կիսվում են ՀՀ-ում: