Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է մշակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է մշակում: Այն կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին հղումով։

«Մենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթն ենք մշակում, բազմաթիվ նոր անուններ են առաջարկվում»,- հայտնել են գործակալության աղբյուրները՝ հավելելով, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, հորդորում են Մոսկվայի դեմ նաև նավթային էմբարգո սահմանել, մինչդեռ Գերմանիան խորհուրդ չի տալիս հապճեպ քայլեր անել, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բավական բարձր են։




Լրահոս