![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/3-verev-nikol-pashinyan.png)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:
Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ: Թո՛ղ բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և ձեր բոլոր բարի ձեռնարկներում ձեզ ուղեկցեն հաջողությունները:
Թո՛ղ Նոր տարին հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ երջանկություն, ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:
Շնորհավոր Նավրոզ»: