Մարդը գերագույն արժեք է, եւ բոլորն ունեն հավասար իրավունքներ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռասայական խտրականության վերացման միջազգային օրն է: Այս առթիվ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել.

«Իհարկե, անհասկանալի է, թե ինչպես կարելի է 21-րդ դարում դեռ շարունակել մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորել՝ դա պայմանավորելով ռասայական, սեռային, ազգային, կրոնական կամ այլ չափանիշներով, բայց, ցավոք, իրականությունն այլ է. հատկապես մենք՝ հայերս, արդեն տասնամյակներ է, ինչ ցեղասպանվում ենք հայ լինելու համար:

Ռասայական խտրականության վերացման միջազգային օրն առիթ է ընդգծելու ռասիզմի և այլատյացության բոլոր դրսևորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը, քանի դեռ ամբողջ աշխարհը չի եկել այն գիտակցության, որ մարդը գերագույն արժեք է, եւ բոլորն ունեն հավասար իրավունքներ»:




Լրահոս