Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ սեպտեմբվերի 6-ին իր տանը 6 և 4-ամյա որդիներին
սպանած 34-ամյա Ռոզա Ալոյանը հոգեկան շեղումներ ունի։ Լուրը երեկ թերթին հայտնել են Նուբարաշենի հոգեբուժարանի փորձագիտական բաժնից։
Թե ինչ բնույթի է այդ շեղումը,
այն ենթակա՞ է բուժման, և արդյոք
դա նշանակո՞ւմ է, որ երեխաներին
սպանելու պահին կինը անմեղսունակ է եղել, նշված
բաժնի աշխատակիցները չեն հայտնել։ Ոստիկանությունից ևս երեկ այս հարցերին չեն պատասխանել, քանի որ դեռևս չեն ստացել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի եզրակացությունը։ Դրա վերաբերյալ
մանրամասները հայտնի կդառնան այսօր։ Եթե պարզվի, որ Ռոզա Ալոյանը անմեղսունակ է, նա կենթարկվի
հարկադիր բուժման և չի ենթարկվի
քրեական պատասխանատվութփյան, իսկ եթե պարզվի հակառակը, կինը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
Հայկական ժամանակ. Որդեսպան Ռոզա Ալոյանն առողջ չէ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ