Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-ից 21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 40-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 40 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։