ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2018 թվականին 49 մլն 700 հազար դրամով գնել է բնակարան: Բացի այս, նա, միաժամանակ, 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան: Դրամական միջոցները, 2018-ի վերջին կազմել են 9 մլն 820 հազար դրամ: Իսկ նույն տարվա եկամուտը ընդհանուր կազմել է 63 մլն 121 հազար դրամ, որից միայն 34 մլն 790 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել, 13 մլն 600 հազար դրամը՝ վաճառած գույքի գումարն է կազմել, իսկ ավելի քան 14 մլն 731 հազար դրամը՝ աշխատավարձն է կազմել: Եթե այն բաժանենք 12 ամիսների, ապա ամսական կստացվի 1 մլն 227 հազար դրամ:
Արարատ Միրզոյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Աջափնյակ վարչական շրջանում է նա բնակարան գնել 2018 թվականի հոկտեմբերին: Բայց միաժամանակ նա Շենգավիթում գտնվող մեկ բնակարանի համատեղ սեփականատերն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին նվեր է ստացել 2004 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին այն առկա չի եղել: Բանկային հաշվին մնացորդը տարեսկզբին կազմել է 8 մլն դրամ, իսկ տարեվերջին այն դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ դրամ, 2019 թվականին, Միրզոյանն ունեցել է 2 մլն 220 հազար դրամ: Որպես եկամուտ 2019-ին Միրզոյանը հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը ստացել է երկու վայրից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 2 մլն 119 հազար դրամի չափով եւ ՀՀ ազգային ժողովից՝ 15 մլն 696 հազար դրամ: 2020 թվականին Միրզոյանի հայտարարգրած անշարժ գույքը երկուսն են՝ Աջափնյակ վարչական շրջանում եւ Շենգավիթում: 2020-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 10 մլն դրամ, իսկ տարեվերջին 1 մլն 600 հազար դրամ: Կանխիկ դրամը 2 մլն 220 հազար դրամից դարձել է 5 մլն 800 հազար դրամ: Խորհրդարանից նա ամսական ստացել է 1 մլն 26 հազար դրամ:
Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրած անշարժ գույքը մեկ բնակարան է, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, որի համասեփականատերն է Արարատ Միրզոյանի հետ: Գոհար Աբաջյանը 2019 թվականի հունիսին 6 մլն 200 հազար դրամով ձեռք է բերել Kia Sportage մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 450 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 70 հազար դրամ է կազմել:
«ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 8 մլն 180 հազար դրամ աշխատավարձ, ամսական՝ 681 հազար դրամ: Ի դեպ, նա 2019 թվականին ստացել է 4 մլն 240 հազար դրամի փոխառություն, վարկ: Իսկ 2020 թվականին նա ամսական ստացել է 821 հազար դրամի չափով աշխատավարձ:
Ս.Հ.