
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտնել է, որ Գերմանիան որոշում է կայացրել աջակցել Ուկրաինային եւ տրամադրել 1 մլրդ եվրո աջակցություն:
Արտգործնախարարը հայտնել է, որ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստում որոշում կկայացվի կրկնապատկել ԵՄ կողմից Ուկրաինային զենքի և մատակարարումների ֆինանսավորումը մինչև 1 միլիարդ եվրո։ «Ուկրաինան լրացուցիչ սպառազինության կարիք ունի, և մենք աջակցում ենք դրան», – ասել է Բերբոկը։
Նա նաեւ ասել է, որ Գերմանիայի կառավարությունը հոգ կտանի, որ գերմանական զենք արտադրողները արագ կատարեն Կիևի պատվերները: