Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակաշրջանում հրադադարի վերականգնման մասին քննարկում չկա. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակաշրջանում հրադադարի վերականգնման մասին քննարկում չկա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ազգայնականներն օգտագործում են դադարները վերախմբավորվելու համար։

«Ո՛չ, բանն այն է, որ գործողության դադարեցումը, ցանկացած դադարեցում, օգտագործվում է ազգայնական ստորաբաժանումների կողմից վերախմբավորվելու համար, օգտագործվում է ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Պեսկովն ընդգծել է, որ «դա բազմիցս տեղի է ունեցել, և, հետևաբար, դա բարդացնում է գործընթացը»։




Լրահոս