
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է հրատապ այց կատարել Կիև՝ իր աջակցությունը ցույց տալու Ուկրաինային։ Այժմ նրա ենթակաները վերլուծում են նման որոշման իրագործելիությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Daily Mail-ին։
Բրիտանական հրատարակության համաձայն՝ Ջոնսոնը պաշտոնյաներին խնդրել է ուսումնասիրել Ուկրաինայի մայրաքաղաք մեկնելու իրագործելիությունը և՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու նպատակայնությունը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների, Մեծ Բրիտանիայի վարչապետի նման ուղևորությանը կտրականապես դեմ է նրա անվտանգության ծառայությունը, որը մտավախություն ունի, որ չի կարողանա կազմակերպել անվտանգության անհրաժեշտ մակարդակը երկրում, որտեղ պատերազմ է ընթանում։ Սակայն Ջոնսոնը, ըստ լրատվամիջոցների, « ամեն դեպքում ցանկանում է փորձել, եթե դա կարող է ինչ-որ բան փոխել»: