ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Փաշինյանը թիմակիցների հետ քննարկում է ԱԺ-ում մեկնարկելիք վաղվա քառօրյա նիստերի օրակարգը:
Հիշեցնենք, որ այսօր գրել էինք, որ լինելու է վերոհիշյալ քննարկումը:
Հավելենք, որ ԱԺ խորհուրդն այսօր քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց: