Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները այս պահի դրությամբ չեն վերադարձվել. ԲԴԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի լրումն Դատական դեպարտամենտի 2022թ. մարտի 18-ի հայտարարության՝ Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:

Նշվում է, որ գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:
«Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս