Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային Ծովային կազմակերպության Գլխավոր քարտուղար Կիտակ Լիմին՝ դառնալով ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպությունում։
Արարողությանը հետեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ներգրավվածությունը ՄԾԿ-ում և համագործակցության հեռանկարները։






























