ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝  «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երեւանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի  եւ Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե լրացել է անձի կենսաթոշակի անցնելու տարիքը, ապա ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը: Ե՞րբ կարող է դիմել:

Վարդուհի Օհանյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Օհանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`

l կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

l բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

l կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,

l զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ.  Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է տրամադրվում քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականի կրկնօրինակը:

Լիլիթ Յայլոյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու համար կարող է դիմել՝

1) այն անձը, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը,

2) շահագրգիռ անձը՝ մահացած անձի մահվան պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու դեպքում,

3) ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է,

4) այլ անձ, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում,

5) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, անձամբ կամ լիազորած անձի միջոցով,

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման համար՝ նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ նրա մշտական բնակության համայնքի ղեկավարը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս