
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում մարտի 4-ից էլեկտրաէներգիա, ջեռուցում եւ ջուր չկա, իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը: Նրա խոսքով, իրավիճակն ընդհանուր առմամբ շատ ծանր է նաեւ մյուս վայրերում՝ Խարկովում, Կիևում:
Պատերազմը շարունակվում է ամբողջ Ուկրաինայում, նրա խոսքով, տարածքը ռմբակոծվում է օդից, ծովից, ցամաքից եւ կորուստներ կան երկու կողմերից: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով, այս պահի դրությամբ հայերն ունեն 15 կորուստ՝ 5 զինվորական եւ 10 խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այդ օրվանից մինչեւ օրս Ուկրաինայից եւ Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են ժամանում Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան