
Bon Jovi հայտնի ռոք խմբի վոկալիստը Նյու Յորքում բարեգործական ռեստորան է բացել`Soul Kitchen, որն աշխատում է “վճարիր՝ որքան կարող ես” սկզբունքով,- հաղորդում է Associated Press-ը:Մենյուում գները նշված չեն, հաճախորդները կարող են վճարել՝ որքան ցանկանում են: Ընդ որում՝ նրանք, ովքեր ընդհանրապես ի վիճակի չեն վճարել, կարող են անվճար սնվել ռեստորանում՝ պայմանով, որ այնտեղ կտեղավորվեն աշխատանքի:
Ռեստորանը գտնվում է երկաթուղային կայարանից ոչ հեռու: Բացման արարողությանը երգիչը ներկա է եղել եւ ակտիվ մասնակցություն է ունեցել մաքրության, ինչպես նաեւ ամաններ լվանալու աշխատանքներում: