
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին,-գրում է Agence France Press -ը։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի հիմնական քննարկման առարկա է հանդիսացել Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգում տեղի ունեցած թուրք-քրդական բախումը, որին զոհ է գնացել ավելի քան 20 զինծառայող։Քլինթոնն իր ցավակցությունն է հայտնել այդ կապակցությամբ, դատապարտել է քուրդ զինյալների հիշեցնենք, որ քուրդ զինյալների այդ հարձակումը դատապարտել են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն։