Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչքան ցորեն կստանա Հայաստանը. թվերը բերքի աճի մասին չեն խոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատորղականը ներկայացնելիս նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է շուրջ 4000 պայմանագիր:

«Ձեռք է բերվել 4050. 4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա: Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր»,- պատգամավորներին է ներկայացրել նախարար Քերոբյանը:

Ներկայացված տվյալների մասով ArmLur.am-ը տնտեսագետ Կարեն Սարսգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են հուշում թվերն ու հնարավո՞ր է արդյոք, որ բերքահավաքից հետո փոքրիշատե բարձրանա ցորենի ինքնաբավության ցուցանիշը: «Համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ, ինչպես նաև՝ համադրելով հանգամանքը, որ ցորենի ցանքատարածությունների մակերեսը չի ավելացել, ապա կարելի է ենթադրել, որ ցորենի բերքի ծավալներն այս տարի էլ նույնը կլինեն՝ մոտ 24-25 տոկոս: Փոքր-ինչ կարող է սերմնացուի որակը դեր խաղալ, այսինքն՝ եթե բերքատու սորտ լինի, ապա բերքն ավելի շատ կլինի, բայց դա էլ է հարաբերական, որովհետև գյուղատնտեսական մի շարք հանգմանքներ նույնպես նշանակություն ունեն»,- ասում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ կապված ռուս-ուկրաինական պատերազմով՝ պարենի անվտանգության մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանը, որ ցորենի առյուծի բաժինը՝ ավելի քան 70 տոկոսը, Ռուսաստանից է ներկրում, կարող է հացի խնդրի առաջ կանգնել:

Սևակ Վարդումյան




Լրահոս