ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով կալանավորված 6 նախկին ռազմագերիներն ազատ են արձակվել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ է արձակվել նախկին ռազմագերի Արման Խաչատրյանը: Դատարանը մերժել է Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի:

Հիշեցնեք, որ Խաչատրյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ, իսկ ահա նրան Հայաստան էին վերադարձրել դեկտեմբերի 29-ին, որից հետո կալանավորել էր:

Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

Ի դեպ Խաչատրյանը նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականն էր, որին մեղադրանք առաջադրվեց եւ նա կալանավորվեց: Սակայն արձանագրենք՝ կալանավորված նախկին բոլոր 6 ռազմագերիները դատարանի որոշումներով ազատ են արձակվել, վերջին կալանավորվածը նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն է, որը ազատ կարձակվի մարտի 28-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան էին տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել էր եւ 3 ամիս անց բոլորը կալանավորված նախկին ռազմագերիները դատարանների որոշմամբ ազատության մեջ են:

Քնար Մանուկյան




Լրահոս