![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/timthumb-21.jpg)
Մարտի 22-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Մարտի 23-ի ժամը 03։40-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա։