Մակրոնն ու Պուտինը մեկ ժամ զրուցել են. ինչ է հորդորել Ֆրանսիայի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցությունների և գերիների փոխանակման հետ կապված հարցերը: Կրեմլն այս հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել եւ նշել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ եւ շարունակվել են մտքերի  փոխանակությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Իսկ Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն էլ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում: «Չկա որևէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը», – ասել է Մակրոնը Պուտինին: Հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ: Ըստ Ելիսեյան պալատի, Փարիզը մտադիր է շարունակել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Հավելենք, որ մարտի 23-ի գիշերն անհանգիստ է անցել Չերնիգովսկայի, Խարկովի, Նիկոլաևսկայի, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում: Ուկրաինական կողմը հայտնում է, թե ռուսական բանակը ռմբակոծել է բոլոր քաղաքներն ու գյուղերը:

Ն.Հ.




Լրահոս