Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում,Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառստիկերները կրկին հասանելի ենանվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:

Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց«Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա և տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը ուներ ժամանակային սահմանափակում:

Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են և՝ այժմ արդեն անժամկետ: Դրանք հասանելի են «Viber»մեսենջերիօգտատերերին աշխարհի ցանկացած կետից:

«Վիվա-ՄՏՍ-ը կարևորում էբաժանորդների արձագանքներն ուհաշվի է առնումդրանք: Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններիմատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպմանռազմավարության շրջանակումբավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներումընկերության և բաժանորդների միջև երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցըՎիվա-ՄՏՍ-ի հայատառստիկերներիկրկին հասանելիությունն է «Viber»-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգևորությունը նպաստեցինՎիվա-ՄՏՍ-ի՝ սիրված հայատառ ստիկերներնանժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնմանհնարավորությամբ: Այս ստիկերներըևսկարևոր միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը:

Ինչպե՞սներբեռնելՎիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ գրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար և օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Ներբեռնելկարելի է այստեղ.

Ստիկերներ՝ աղջկա կերպարովhttps://vb.me/mts_am_vb_pr
Ստիկերներ՝ տղայի կերպարով https://vb.me/mts_am2_vb_pr

Մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք www.mts.am




Լրահոս