Հափշտակել են «Լրագրողի» արձանը. 2 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 25-ին. ժամը 00:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատավածում, իր ծանոթ` Ավետիք Ավետիսյանի հետ, վերջինիս կողմից օրավարձով վարձակալված և Արսեն Գրիգորի Վարդանյանին պատկանող՝ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 35 TZ 879 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածից ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգված` Նանսենի փողոցի, 4/7 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածք:

Ավետիք Ավետիսյանի հետ, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությունն իրագործելու նպատակով, իրենց հետ նախապես վերցված երկաթյա լինգերի միջոցով ուղղակի դիտավորությամբ վնասելով Երևան քաղաքի, Նաեսենի 4/7 հասցեում տեղադրված պղնձի և ցինկի համաձուլվածքից պատրաստված, գեղարվեստական արժեք ներկայացնող, ընդհանուրը խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ «Լրագրողի» արձանը՝ գաղտնի հափշտակել են արձանի 107.000 ՀՀ դրամ արժողության՝ շուրջ 50,94 կգ քաշով, հատվածը:

Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան:

Ք.Մ




Լրահոս