Փետրվարի 7-ին առաջին ատյանի դատարանն բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշեց կալանավորել Սյունիքի մարզի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավորը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։
Ըստ մեղադրանքի՝ Բախշիյանն ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։
Ադյունքում պաշտպանական կողմը խափանման միջոցի հարցը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ բողոքը քննել է դատավոր Տիգրան Սիմոնյանը որոշումը կհրապարակվի այսօր 18:00-ին:
ArmLur.am-ի հետ զրույցում կալանավորված դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատավոր Սիմոնյանը վախեցած դատավորների կազմում է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան