ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական եւ պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում եւ ներկայացնում էր ռազմական եւ ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձեւաչափի համագործակցության եւ միջազգային զորավարժությունների մասնակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս