Ադրբեջանցիները ոչ միայն տարածում ու մեջբերում, այլև ոգևորվում են Հայաստանի պաշտոնյաների այն խոսքերից ու ելույթներից, որ չեն բացառում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հավանական տարբերակը: Նման վարկածի մասին կեսբերան Էդուարդ Աղաջանյանն էր ասել՝ Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան, սակայն, օրվա իշխանությանը հիշեցնում է՝ հայ հասարակության մեծամասնությունն այդ տեսակետի հետ համակարծիք չէ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով տարածում են, թե Հայաստանի իշխանությունների հետ բանակցում են, իսկ բոլոր նրանք, որ դեմ են այդ բանակցություններին, ռևանշիստներ են:
Հայաստանի իշխանության համար ընկալելի է Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելը՝ ի տարբերություն մեզ՝ Հայաստանի ու Արցախի բնակչության, որ նման երկխոսության մեջ մտնելն ու այն քննարկելն է անգամ անընդունելի համարում: Ինչ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրին ու երկու ժողովուրդների բարիդրացիությանը, ապա ադրբեջանցիներն այդ մասին հստակ պատկերացւոմներ ունեն.
Մեր հասարակության համար խաղաղության նման պայմանները վստահաբար ընդունելի չէին, ու երբ իշխանությունն ասում է, թե խաղաղության դարաշրջան է բացում, դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալ, ագրեսիա իրականացնել, մեր տարածքից գերիներ տանել ու չվերադարձնել, Արցախը զրկել գազամատակարարումից և այլն, պարզ է դառնում ՝ նրանց պատկերացրած խաղաղությունն ու մերը նույնը չեն:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան